Քվեմո Փոնիճալայում 118 համարի միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք դժգոհ են Թբիլիսիի քաղաքապետարանին պատկանող «Թբիլիսիի միկրովատուբուսներ» ընկերության գործողություններից, քանի որ սկզբում ընկերությունը թույլատրել է վարորդներին՝ մեքենաները շահագործել բնական գազով, սակայն հիմա անվտանգության նկատառումներով պահանջում է մեքենաներից հանել բնական գազի բալոնները և սկսել բենզինով շահագործել: Ըստ վարորդների` սա շատ ծախսատար է: Ակցիային կազմակերպիչ Լաշա Չխարտիշվիլին ասել է, թե սա միայն 118 երթուղու խնդիրը չէ: Աշնանը բոլոր վարորդներին թույլատրվել էր տնտեսման նպատակով անցնել բնական գազով շահագործման տարբերակին: Բենզինից գազով շահագործման անցնելիս վարորդներն իրենք են հոգացել բոլոր ծախսերը՝ մոտ 10 հազար լարի: Նա նաև ասել է, թե Թբիլիսիի քաղաքապետարանն առայժմ ընդառաջ է գնացել վարորդների պահանջին՝ թույլ տալով շարունակել բնական գազով շահագործումը, սակայն որքան ժամանակով, անհայտ է:
«Թբիլիսիի միկրովատուբուսներ» ընկերությունը հարցի հետ կապված ասել է, որ մայրաքաղաքի բոլոր միկրոավտոբուսներն են անցել բենզինի, սակայն ոչ ոք չի բողոքել, առավել ևս, որ բենզինի և բնական գազի գնային տարբերությունը պատրաստ է ծածկել ընկերությունը: