
Վրաստանի Հանրային անվտանգության կառավարման 112 կենտրոնը հայտնել է, որ տեխնիկական անսարքության և 112 համարի խափանման պատճառով՝ քաղաքացիները կարող են զանգահարել այլընտրանքային համարներով:
Ըստ կենտրոնի՝ տեխնիկական անսարքության պատճառով 112 հեռախոսահամարով զանգերը ուշացումով են հասնում:
«Եթե շտապ օգնության կարիք ունեք և չեք կարող կապվել մեզ հետ 112 հեռախոսահամարով, զանգահարեք այլընտրանքային համարներով․
- 599842206
- 598087761
- 577011139
- 577011174
- 591544384
- 591946840
- 591946870
- 591544375
Տեխնիկական խումբը ինտենսիվ աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ, և նշված վրիպակը կվերացվի ամենակարճ ժամկետներում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար»,- նշված է հայտարարության մեջ։