
Ներքին գործերի նախարարության 112-ի օպերատորը արտակարգ իրավիճակում հայտնված աշակերտի հասցեն և ծնողի մասին կոնտակտային տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենա: Համապատասխան հուշագիր է կնքվել 112-ի և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) միջև։
Նշվում է, որ պահանջվող տեղեկատվությունը կփոխանցվի փակ ցանցի միջոցով՝ բացառելով այլ անձանց հասանելիությունն ու պաշտպանելով տվյալների գաղտնիությունը։