Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը առաջին հերթին հարձակում է «Ռուսաստանի և ռուս-թուրքական հարաբերություններ վրա»:
«Անկեղծ ասեմ, որ ես թերահավատորեն էի նայում այն վարկածին, որ մեր ռազմական ինքնաթիռի ոչնչացումը տեղի է ունեցել առանց Թուրքիայի բարձրագույն ղեկավարության համաձայնությամբ, այլ դա արել էին մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել ռուս-թուրքական հարաբերությունները: Սակայն այժմ, հատուկ ծառայության աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո, ես ստիպված եմ փոխել կարծիքս: Կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Կործանարար տարրերի ներթափանցումը իրավապահ մարմիններ, իհարկե, խորը բնույթ ունի»,-հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ այս իրադարձությունները չեն կարող խթան հանդիսանալ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման համար:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը այս թեմայի շուրջ խոսել է ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ։