
Բողոքի ցույցերի ընթացքում խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով ձերբակալված 11 անձանց գործը մտել է բովանդակային քննության փուլ։
Արդեն հայտնել ենք, որ երեկ ընթացել է Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավայի, Ջանո Արչաիայի, Լուկա Ջաբուայի, Ռուսլան Սիվակովի, Ռևազ Կիկնաձեի, Գիորգի Տերաշվիլիի, Վալերի Թեթրաշվիլիի, Սերգեյ Կուխարչուկի և Իրակլի Քերաշվիլիի դատավարությունը։
Նրանցից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել։
Դատավարության ժամանակ դատախազները հայտարարել են, որ գործով ներկայացված ապացույցները համապատասխանում են բովանդակային քննության փուլ անցնելու չափանիշներին։
Ըստ պաշտպանական կողմի՝ վերոհիշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է կարճվեր, քանի որ, իրենց գնահատմամբ, գործն ըստ էության քննելու չափանիշներ չկան։
Նրանց պնդմամբ` գործին որպես ապացույց կցված նյութերում չի նշվում, որ ամբաստանյալները հանցագործություն են կատարել։
Դատավորի խոսքով` քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չկա։ Հաջորդ դատաքննությունը նշանակվել է ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին։