Այս տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից 3600 մարդ է վերադարձվել Վրաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: Ըստ նախարարության տեղեկատվության՝ ամենաշատը՝ 1600 մարդ վտարվել է Թուրքիայից: Երկրորդ տեղում Իսրայելն է: Այս երկրից վերադարձվել է Վրաստանի 413 քաղաքացի, երրորդ տեղում Գերմանիան է, որտեղից Վրաստան է վերադարձել 395 անձ: 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի դաշնությունից վտարվել է 228 մարդ:
Մնացած երկրների պատկերը հետևյալն է՝
Ֆրանսիա-147
Շվեդիա-109
Իտալիա և Շվեյցարիա- 77
Ավստրիա և Բելգիա- 60
Իսպանիա- 59
Լեհաստան-57
Հունաստան-56
Նիդերլանդներ-53