11 ամսվա ընթացքում արտերկրից ավելի քան 3000  մարդ է վտարվել

Այս տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից 3600  մարդ է վերադարձվել Վրաստան: Այս մասին  հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: Ըստ նախարարության տեղեկատվության՝ ամենաշատը՝ 1600 մարդ վտարվել է Թուրքիայից: Երկրորդ տեղում Իսրայելն է: Այս երկրից վերադարձվել է Վրաստանի 413 քաղաքացի, երրորդ տեղում Գերմանիան է, որտեղից Վրաստան է վերադարձել 395 անձ: 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի դաշնությունից վտարվել է 228 մարդ:

Մնացած երկրների պատկերը հետևյալն է՝

Ֆրանսիա-147

Շվեդիա-109

Իտալիա և Շվեյցարիա- 77

Ավստրիա և Բելգիա- 60

Իսպանիա- 59

Լեհաստան-57

Հունաստան-56

Նիդերլանդներ-53

Թողնել պատասխան