
Նախօրեին Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում հարցաքննվել է օրեր առաջ հրազենային վնասվածնքեր ստացած` Եվրաինտեգրման հարցերով նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Կարճ ժամանակ անց, սակայն, հարցաքննությունը դադարեցվել է, քանի որ տուժածի ինքնազգացողությունը վատացել է: Պետրիաշվիլին ստիպված է եղել հիշել դեպքի մանրամասները, ասել է, որ իր վրա հարձակում գործած անձանց նա չգիտի: Հիշեցնենք` Պետրիաշվլին որովայնի շրջանում վնասվածք ունի, գլխին մուրճի հարվածներ է ստացել: