Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել


DelisiՄարտի 1-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցներն` աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով «Դիդուբե» կայարանում բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցին մասնակցել են նաև մետրոպոլիտենի գնացքի մեքենավարների անկախ արհմիության` «Միասնություն 2013»-ի անդամները:

Արմիության նախագահի տեղակալ Զազա Բարբաքաձեի փոխանցմամբ ` նրանք պատրաստվում են դիմել Վրաստանի Առողջապահության նախարարությանը, քաղաքապետարանին և Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպության վարչակազմին`  լարիի փոխարժեքին համապատասխան աշխատավարձերի հստակեցման և գիշերային ժամերին այլ սակագնով վարձատրվելու պահաջով: Արհմիության անդամ Րատի Կապանաձեի խոսքերով`  մետորպոլիտենում աշխատող գնացքի մեքենավարների միջին աշխատավարձը 1050  լարի է կազմում: Լարիի արժեզրկման արդյունքում, դրա գնողունակությունը խիստ նվազել է: Ի դեպ, չնայած բողոքի ակցիային, ցույցի մասնակիցների հաղորդմամբ, մետրոպոլիտենը աշխատում է բնականոն ռեժիմով: Տեղեկացնում է ինտերպրեսնյուսը:

Թողնել պատասխան