«Վրաստանում կրոնական փոքրամասնությունների և սեռական տարբեր կողմոնորոշումներ (ԼԳԲՏ ) ունեցող անձանց նկատմամբ խտրականությունն աճում է»: Նման գնահատական է տվել ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը` մարտի 1-ին հրապարակած զեկույցում:
Նրանում մասնավորապես ասված է, որ պետությունը համարժեք պատասխան չի տալիս ատելություն սերմանող խոսքին և դրանից բխող գործողութրուններին, որոնք շատ հաճախ ուղղված են լինում փոքրամասնությունների դեմ: Հայտնում է «News.ge» պարբերականը:
«Վրաստանը ընդունել է խտրականության բոլոր ձևերի վերացման մասին օրենքը, ունի նաև մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն, որը վերաբերում է փոքրամասնությունների իրավունքներին: Սակայն մի բան է, երբ ընդունում ես օրենք, մեկ այլ բան, թե ինչպես ես կիրառում այն, կամ ինչպես է հասարակությունն ընկալում»:
Ներկայացնելով Վրաստանի մասին զեկույցը` համահեղինակ Բարբարա Ջոնը նշել է, որ այս ուղղությամբ դեռ մեծ աշխատանք կա անելու: