
Ադրբեջանի պետական «Socar» էներգետիկ ընկերությունը պատրաստ է ավելացնել Վրաստան արտահանվող գազի չափաքանակը: Այս մասին հայտարարել է Սոկարի տնօրեն Ռովնագ Աբդուլաևը:
Նրա խոսքերով` նախատեսվում է Վրաստան արտահանվող գազը ավելացնել 500 միլիոն խորանարդ մետրով:
«Առաջ «Շահ դենիզից» Վրաստան էինք արտահանում մինջև 800 միլիոն խորանարդ մետր գազ, մենք կարողացանք անցնել այդ սահմանը և ավելացնել այդ թիվը մինչև 1,5 միլիարդ խորանարդ մետրի»,- նշել է Աբդուլաևը: Ըստ նրա` Ադրբեջանը հնարավորություն ունի «Շահ դենիզից» ստանալ լրացուցիչ 500-ից 700 միլիոն խորանարդ մետր գազ որը մասամբ կարտահանվի Վրաստան և Թուրքիա: տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն :