Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի չորրորդ ռուսական ռազմաբազայից զինտեխնիկա ու պայմանագրային զինծառայողներ են ուղարկվում Ուկրաինա։
Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությունը պաշտոնապես չի հաստատել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին տեղեկությունը, սակայն ընդդիմությունն ու տեղի բնակչությունը հաստատել են։
«Մեր տղաները գնում են Ուկրաինա, որպեսզի վերջ տան նացիստներին, որոնք ահաբեկում են սեփական ժողովրդին։ Նրանք ուժեղ մոտիվացիա ունեն»,- ասել է ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Էդուարդ Կոկոյտին։
Սոցցանցերում հանրության մի մասը մտահոգություն է հայտնել Ուկրաինա զորք մտցնելու կապակցությամբ՝ մեղադրելով դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովին։