Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 742 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 255 564 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Նախօրեին արվել է ընդհանուր առմամբ 18 007 թեստավորում, որից 10 627-ը հակամարմինների թեստով, 7 380-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 081 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 245 527 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 108:
Կարանտինային գոտում է գտնվում 497 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2 842 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 347 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: