
Նախագահական ընտրությունների մասնակիցների ակտիվությունը ժամը 10:00-ի դրությամբ կազմել է 6,15 տոկոս: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն: Ըստ տեղեկտվության՝ ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 215 329 ընտրող:
«Հիշեցնենք, որ այսօր անդադար ռեժիմով աշխատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեռախոսային տեղեկատվական կենտրոնը (2 510051) և առցանց չաթը: Քաղաքացիները և հետաքրքրված անձինք կարող են կապվել մեզ հետ և ստանալ ընտրությունների հետ կապված ցանկացած տեղեկատվություն»,- հայտարարել է Միքելաձեն: