Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երիտասարդների հետ տեսակապով հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ Վրաստանը չի լինի:
Սաակաշվիլիի խոսքով՝ չնայած այն բանին, որ Ուկրաինայում լավ դիրքեր և հեռանկար ունի, այնուամենայիվ, չի պատրաստվում մնալ առանց հայրենիքի:
«Վրաստանը այսօր ապրում է միայն զբոսաշրջիկներով: Նրանց չեն թողնում գալ Վրաստան, քանի որ Իվանիշվիլիի կարծիքով ինչքան ավելի աղքատ լինի ժողովուրդը, այնքան հեշտ կվաճառվեն ընտրություններին: Այդ իսկ պատճառով, սա պետք է կոտրել երիտասարդների խանդավառությամբ…առաջիկա 100 օրը նշանակում է, որ մենք պետք է հարյուրապատիկ անգամ ավել աշխատենք, սա նշանակում է, որ մենք չպետք է քնենք և առաջիկա 100 օրը լինենք առավելագույն կազմակերպված»,- հայտարարել է Սաակաշվիլին: