Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում 100 մլն դոլարի օտարերկրյա ներդրում է նախատեսվում, որից Գարդաբանիի քաղաքապետարանի բյուջեն կշահի մոտ 13 մլն լարի։
Նշվում է, որ Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին հանդիպել է Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն Գիորգի Չիկովանիի և Ծրագրերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Նուգզար Խաինդրավայի հետ։
Տեղեկության համաձայն՝ Գարդաբանիի մունիցիպալիտետում ընթացող քննարկման ընթացքում կողմերը անդրադարձեն են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Գարդաբանիի քաղաքապետարանում նախատեսվող արևային էլեկտրակայանի նախագծի վերաբերյալ պատրաստված ուսումնասիրություններին։
Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման անհրաժեշտության վրա՝ կարևորելով բնակչության շահը։
Նշենք, որ 100 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցումը Գարդաբանիի մունիցիպալիտետի Ախալի Սամգորի գյուղում ծրագրվում է Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի և Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ ներդրումային «Մուբադալա» հոլդինգի անդամ ընկերության՝ «Մասդար»-ի համատեղ ջանքերով։
Ըստ տվյալների՝ ծրագրի նախահաշվային ներդրումային արժեքը 80-100 մլն դոլար է, նախատեսված է նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար։