
Ավտոմեքենաների արձակած անհարկի աղմուկի դեպքում վարորդները կտուգանվեն 100 լարիի չափով։
Այդ խնդրով փոփոխություն է կատարվել Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Մասնավորապես, օրինագծի համաձայն՝ եթե մեքենա վարելու ընթացքում աղմուկը գերազանցում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմը, վարորդը կտուգանվի 100 լարիի չափով։ Կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի 200 լարի, իսկ հաջորդ անգամ՝ 300 լարի։
Սույն օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։