Լիտվան 100 հազար եվրո արժողությամբ բժշկական պարագաներ կգնի՝ Արևելյան գործընկերության 4 երկրներին օգնելու համար:
Այդ մասին Twitter-ում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինա Լինկևիչուսը:
«Լիտվան շարունակում է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին: Լիտվայի կառավարությունը որոշել է բժշկական պարագաներ գնելու համար 100 000 եվրո հատկացնել լիտվական ընկերություններից՝ Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար», — գրել է Լինկևիչիուսը:
#Lithuania🇱🇹 continues standing by its Eastern Partners: Lithuanian Government decided to allocate 100K euros for acquiring medical supplies, made by Lithuanian companies, as a humanitarian assistance for Armenia🇦🇲, Georgia🇬🇪, Moldova🇲🇩 and Ukraine🇺🇦 aimed at combating #COVID19. pic.twitter.com/z4nl4CnSfh
— Linas Linkevicius (@LinkeviciusL) April 22, 2020