
Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային խաղի 1-ին խաղակեսում 44-րդ րոպեին Վրաստանի հավաքականը բացեց հաշիվը:
Հաշիվը 1:0 է: Խաղին թույլատրվել է երկրպագուների մասնակցությունը` պայմանով, որ զբաղեցվելու է տրիբունաների 30%-ը: Տոմսերն այդպես էլ վաճառվել են: Ի դեպ` տոմսը ֆուտբոլասերի համար մեխանիկորեն նաև պարետային ժամին դրսում գտնվելու թույլտվություն է, այսօր Թբիլիսիում պարետային ժամի պայմաններում աշխատում է հանրային տրանսպորտը` մինչև 01:00-ն: