
Մարդու իրավունքների ոլորտում աշխատող 10-ից ավելի հասարակական կազմակերպություններ կոչ են անում ընդդիմադիր պատգամավորներին` դատավորների վրա հնարավոր ճնշումների փաստերը հետաքննելու նպատակով ստեղծել քննչական հանձնաժողով։
Դատավորներից ոմանք, նրանց թվում՝ Նատիա Քութաթելաձեն, Անա Ղելեկվան և Բեսարիոն Ալավիձեն, հրապարակայնորեն, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին տված հարցազրույցներում խոսել են ճնշումների փաստերի մասին։
«Վերջին մի քանի տարիներին հասարակական սեկտորը բացահայտ խոսում է դատական համակարգում կլանի մասին, որով ներկայիս և նախորդ իշխանությունները վերահսկում էին դատական համակարգը։
Նախկին դատավորների հրապարակային հայտարարությունները հարցեր են առաջացնում, որոնց անհրաժեշտ է համապատասխան արձագանք՝ դատական համակարգի բարելավման և նրա նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար», — ասված է հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։