Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի մարտի համեմատ ապրիլին գրանցվել է 0.7 տոկոս գնանկում։ Ըստ Geostat-ի տվյալների՝ տարեկան գնաճը կազմել է 2,7 տոկոս։
10 ապրանքատեսակներ, որոնց գինն ամենաշատն է նվազել նախորդ ապրիլին.
- կաղամբ՝ 50,4 տոկոսով,
- սալոր՝ 34,2 տոկոսով,
- արևածաղկի ձեթ՝ 30 տոկոսով,
- սխտոր՝ 29,8 տոկոսով,
- սմբուկ՝ 29,7 տոկոսով,
- հնդկաձավար՝ 25,5 տոկոսով,
- լոլիկ՝ 18,6 տոկոսով,
- վարունգ՝ 13,1 տոկոսով,
- աղ՝ 13,1 տոկոսով,
- շաքարավազ՝ 12,7 տոկոսով,
Ի դեպ, Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը չափվում է սպառողական 305 ապրանքատեսակների գներով։ Այդ ապրանքների թվում են սննդի, տարբեր ծառայությունների, ժամանցի և այլ գործունեության գները։