2023 թվականին Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Թմրամիջոցների վերահսկման ծառայությունը թմրամիջոցների ազդեցության թեստ է կիրառել 5492 անձանց նկատմամբ, որոնցից 4023-ը թմրամիջոցների ազդեցության տակ են եղել։
ՆԳՆ կայքում հրապարակված վիճակագրական տվյալներով, թեստավորվածներից 5338-ը տղամարդ են, որոնցից 3970-ի մոտ դրական արդյունք է գրանցվել, իսկ 154 կանանցից թմրամիջոցների ազդեցության տակ եղել է 53 կին։
Թեստավորվածներից 17-ը եղել են անչափահասներ, որոնցից 10-ի մոտ հաստատվել է թմրամոլություն։