
Գործարար Լեոնիդ Չերնովեցկին հայտարարել է, որ մարտի 13-ին 80 տարեկան կնոջը կողոպտողների մասին տեղեկատվություն տրամադրողին կպարգևատրի 10 հազար լարիով ։
«Ինչ սրիկա պետք է լինի, որ հարձակվի ծեր կնոջ վրա, ծեծի և վերջում գումար գողանա: Մի՞թե վրացիները կորցնում են ծերերին հարգելու ավանդույթը: Եթե որևէ մեկը տիրապետում է այդ կնոջ և սարսափելի իրողության վերաբերյալ տեղեկությունների, պատրաստ եմ օգնել: Պատրաստ եմ նաև 10 հազար լարի շնորհել այդ սրիկաների մասին տեղեկություններ տրամադրողին»,- հայտարարել է Չերնովեցկին:
Հիշեցնենք, որ Լուբա Ջանգիրաշվիլիին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել և տնից գողացել 3 հազար ԱՄՆ դոլար: