
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 1055 դեպք է հայտնաբերվել:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը խախտելու համար 105 անձ է տուգանվել, դիմակ կրելու կարգի խախտման համար՝ 950 անձ:
ՆԳ նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ դեպքում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:
Դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով: