
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից տուժած բնակչությանը օգնելու նպատակով Վրաստանի կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն լարի կհատկացնի։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության էջից։
Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշվում է, որ պահուստային հիմնադրամից հատկացված միջոցներով Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից տուժած բնակչության համար դեղագործական ապրանքներ և բժշկական պարագաներ կգնի։