Մեկ ամսվա ընթացքում Թբիլիսիում բնակարանների գինը նվազել է 12 տոկոսով: Այս մասին նշվում է Cushman & Wakefield Georgia ընկերության կողմից Թբիլիսիի բնակարանային շուկայի ուսումնասիրության մեջ:
Մասնավորապես, ուսումնասիրության համաձայն, հուլիսին մայրաքաղաքում բնակարանների միջին գինը կազմել է 598 ԱՄՆ դոլար մեկ քառակուսի մետրի համար, այն դեպքում, երբ նախորդ ամսվա ընթացքում այն կազմել է՝ 681 ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, ըստ նույն զեկույցի, այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, բնակարանների վաճառքն աճել է 19% -ով:
Ինչ վերաբերում է վերջին ամիսների բնակարանների միջին արժեքներին՝ հունվարին մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 694 դոլար, փետրվարին՝ 684, մարտին՝ 708, ապրիլին՝ 580, իսկ մայիսին բնակարանների միջին գինը կազմել է 693 ԱՄՆ դոլար: