Մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 716 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 637 691-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 551 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 590 380։
Վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 16 585:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.64%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 13.98%, վերջին 7 օրվանը՝ 10.7%: