Թբիլիսիի քաղաքապետարանը ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման համար պատրաստվում է ծախսել 1 մլն 487 հազար լարի: Այս մասին դեկտեմերի 6-ին հայտարարել է քաղաքապետարանի մշակութային հարցերով վարչության ղեկավար Իա Մաքացարիան:Նա պարզաբանել է, որ հատկացված գումարը քաղաքապետարանի ընդհանուր բյուջեից է։
«Սա ընդհանուր բյուջեից է, որի մեջ է մտնում սպորտի, մշակույթի, քաղաքի բարեկարգման գործակալությունների և PR ոլորտների ֆինանսավորումը»,-«interpressnews.ge» լրատվականի փոխանցմամբ, ասել է քաղաքապետարանի մշակութային հարցերով վարչության ղեկավարը:
Նրա խոսքով, Թբիլիսիի Հանրապետության հրապարակում (որը 2005թ․ վերանվանվել է Վարդերի հեղափոխության հրապարակ-խմբ․) դեկտեմբերի 31-ին կայանալիք գալա համերգի վրա կծախսվի 227 հազար լարի: