Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Վախտանգ Մախարոբլիշվիլիի խոսքերով, չնայած Եվրահանձնաժողովի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին հրապարակված զեկույցի համաձայն Վրաստանը հաջողությամբ է իրականացնում վիզայի ազատականացման հետ կապված պարտականությունները, վերջին ամիսների ընթացքում կոնկրետ խնդիրներ են առաջացել:
«Վիզայի ազատականեցումը շատ մեծ օգուտ է, որը ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական կարևորություն ունի: Շատ կարևոր է, որ բոլորս զգուշանանք այս գտածոյից: Նոր խնդիրներ են առաջացել, ինչպես օրինակ` ապաստան հայցողների թվի աճն է: Այս տեսանկյունից ակտիվ աշխատանք ենք սկսել երկրում և մեր գործընկերների հետ` Բրյուսելում: Օրենսդրական փոփոխություններ են լինելու, քրեականացվելու է Վրաստանի քաղաքացիներին՝ աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումներով Եվրոպա տանելը»,- հայտարարել է Մախարոբլիշվիլին:
Interpressnews-ի հաղորդմամբ, մեկ տարվա ընթացքում առանց մուտքի արտոնագրի Շենգենյան գոտի է այցելել Վրաստանի 250 հազար քաղաքացի: