Վրաստանում գնաճն այժմ 0,7 տոկոս է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,9 տոկոս։

Բազային գնաճը 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,7 տոկոս: Գնաճի ամսական ինդեքսի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.

  • պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ խմբում գներն աճել են 2.1 տոկոսով` արտահայտելով ամսվա գնաճը 0.69 տոկոսային կետով,
  • բանջարեղեն – 19,3 տոկոս,
  • կաթ, պանիր և ձու – 3,4 տոկոս,
  • մրգեր և խաղող – 1,7 տոկոս,
  • ձուկ – 1,0 տոկոս,
  • սուրճ, թեյ և կակաո – 0,4 տոկոս,
  • միս և մսամթերք – 0,3 տոկոս։

Նույն ժամանակահատվածում հիմնականում նվազել են հացամթերքի և հացաբուլկեղենի (-1,2 տոկոս), ինչպես նաև ձեթի և յուղի (-1,1 տոկոս) գները:

Տրանսպորտի խմբում գներն աճել են 1,6 տոկոսով, ինչը ընդհանուր ցուցանիշին նպաստել է 0,19 տոկոսային կետով։ Տարբեր ապրանքներ և ծառայություններ խմբում գներն աճել են 10,9 տոկոսով, ինչը տարեկան ցուցանիշի վրա արտացոլվել է 0,58 տոկոսային կետով։

Բնակարան, ջուր, լույս, գազ խմբում գներն աճել են 5.0 տոկոսով. ըստ այդմ, խմբի ներդրումը տարեկան գնաճում կազմել է 0,52 տոկոսային կետ։ Առողջապահության խմբում գրանցվել է գների 7,3 տոկոս նվազում, որը տարեկան ցուցանիշի վրա արտացոլել է -0,72 տոկոսային կետ։