
Ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա տուրիստական նպատակներով մուտք գործելու համար, ժամանակավոր, առանց վիզայի ռեժիմ կսահմանվի: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբան:
Հրամանագրում նշված է, որ հունիսի 15-ից օգօստոսի 1-ը օտարերկրացիները կարող են առանց վիզայի հատել Ռուսաստան-Աբխազիա դե ֆակտո սահմանը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ հրամանագիրը չի վերաբերում Վրաստանի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Բացման արարողությանը պատրաստվում են մեկնել նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների առաջնորդները: