
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ բրիֆինգի ժամանակ որպես երկրի ֆինանսների նախարար ներկայացրել է Մամուկա Բախտաձեին: Ըստ վարչապետի՝ Բախտաձեն կոնկրետ արդյունքներ է ներկայացրել «Վրաստանի երկաթուղի» ընկերության կառավարման ընթացքում, ունի լավ կրթություն և փորձ, հենց նրա կառավարման տարիներին է «Վրաստանի երկաթուղին» ինտեգրվել «Մետաքսե ճանապարհ» նախագծում: Բախտաձեն տեխնիկական գիտությունների դոկտոր է: