
Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն պարգևատրել է վերջին օրերին մեծ քանակությամբ թմրանյութերի ներկրումը Վրաստանը կանխած մաքսային ծառայողներին։
Վերջին դեպքերից մեկը տեղի է ունեցել Կարծախիի անցակետում, որտեղ մաքսային ծառայողներն առգրավել են 1400 հաբ սուբոտեքս տեսակի թմրամիջոց:
«Սա ակնհայտորեն վկայում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է Վրաստանը, մյուս կողմից ի ցույց է դնում թմրանյութերի թրաֆիքինգի բացահայտման հարցում մեր աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը»,-նախարար Բախտաձեի խոսքերն է մեջբերում rustavi2-ը: