
«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր պատրաստվում են քվերակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին»,-հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին՝ անդրադառնալով Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը աջակցում է Վրաստանի բնակչության 30%-ը: «Ինձ զարմացնում են այն մարդիկ, ովքեր գիտեն ինչ սարսափի միջով է անցել Վրաստանը 9 տարիների ընթացքում: Բայց դա իրենց ընտրությունն է՝ ապրել վախի մեջ»,-ասել է Իվանիշվիլին՝ հավաստիացնելով, որ նման երևույթները այլև չեն կրկրնվելու:
Ուզում եմ վստահեցնել, որ քաղաքցիներին ոչ մի վտանգ չի սպառնում: Մեր երկիրը շատ արագ կերպով կզարգանա, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան պաշտպանել իրենց արժանապատվությունը և ազատությունը»,- հայտարարել է Նոդար Խադուրին: