
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական շրջաններում ՝ ավտոբուսի կանգառների հարակից տարածքներում, տեղադրվել են բջջային հեռախոսների լիցքավորման սարքեր: Դրանք նախատեսված են տարբեր տեսակի բջջայինների համար: Կանգառներում օրերս տեղադրված սարքերից մի քանիսը, սակայն, արդեն կոտրվել են։