Այսպես կոչված «օրենքով գող» լինելը կդասվի հատուկ ծանր հանցագործությունների շարքին, ինչը 9-15 տարվա ազատազրկում է ենթադրում: Սա կհաստատվի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» մասին օրենքում կատարվելիք փոփոխություններով:
«Ռուսթավի 2-ի» հաղորդմամբ, որոշ իրավաբաններ նշել են, թե իրականում օրենքում ոչինչ չի փոխվում և հարկավոր են ավելի շատ բացատրություններ, այդ թվում, թե ինչ է «գողական հավաքները»:
Պատժելի է դառնում նաև «օրենքով գողին» դիմելը: Օրինագիծը կքննարկվի վաղը` խորհրդարանի լիագումար նիստում: