Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդներից Սերգո Ռատիանիի գնահատմամբ, անչափահասների կողմից իրականացված հանցագործություններ աճը կապված է «Վրացական երազանքի» վարած քաղաքականության հետ:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավորը ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է կրթության ոլորտի բարեփոխման մեջ:
«Առաջին հերթին պետք է ընդգծել, որ սա միանգամայն «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականության արդյունքն է: Հարկ է նշել նաև, որ սա նաև արժեհամակարգի խնդիր է: Բացի այդ, ոչ մեկի համար նորություն չէ, որ դպրոցներում քայքայված է անվտանգության համակարգը: Կրթական ոլորտը պետք է զերծ լինի ամեն տեսակի բռնության էլեմենտներից»:
Ռատիանին նշել է, որ օրենքի խստացումը կարող է լինել իրավիճակի լուծումներից մեկը:
Առկա տեղեկատվության համաձայն վերջին շրջանում ավելացել է մինչև 14 տարեկան երեխաների կողմից հանցագործության դեպքերը: Հատկանշական է, որ մինչև 14 տարեկան երեխաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: