«Թմրամիջոցներ գործածողների Վրաստանի ցանց»-ը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ թմրանյութային քաղաքականության դեմ բողոքի ակցիա է կազմակերպել, որին մասնակեցել է նաև «Գրիչի» կուսակցությունը: Ցույցի մասնակիցների հայտարարության համաձայն՝ Վրաստանում առկա թմրանյութային քաղաքականությունը հակասում է մարդու իրավունքներին: Ցուցարարների պահանջն է, խորհրդարանը համեմատաբար ազատ օրենք ընդունի: Պահանջների չբավարարման դեպքում, ցուցարարները սպառնում են ավելի մասշտաբային ցույցեր սկսել:
«Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքերով՝ ցավալի է, որ իշխանությունները չունեն քաղաքական կամք:
«Նախորդ գումարման խորհրդարանում մի շարք նախաձեռնություններ ենք մշակել և ներկայացրել խորհրդարանին, սակայն մեզ չլսեցին: Այսօր միեւնույն պահանջներն ենք ուղարկել խորհրդարան, և հույս ունեմ իշխանությունները բարի կամք կդրսևորեն և կփոխեն ավանդույթը, որը Վրաստանում ստեղծվել է տարբեր կառավարությունների կողմից: Մենք իշխանությանը ժամանակ ենք տվել մինչև դեկտեմբերի 31-ը, որպեսզի փոփոխեն օրենքը և դարձնեն ավելի լիբերալ (ազատական), ինչպես զարգացած երկրներում է: Նման պահանջներ ունեն բազմաթիվ մարդիկ»,- հայտարարել է Ջափարիձեն: