Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն պատրաստվում է լքել երկիրը։
Այս մասին ահազանգում է «Նոր Վրաստան»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն՝ դատախազությանը կոչ անելով զբաղվել այդ հարցով։ Վաշաձեի հավաստմամբ՝ Փարցխալաձեն Վրաստանից կհեռանա մոտ օրերս:
«Նոր Վրաստան»-ը նաև պահանջում է Վրաստանի պետական աուդիտի գործը հետաքննելու նպատակով հանձնաժողով ստեղծել:
Հիշեցնենք՝ որ երկրի աուդիտի պետական ծառայության ղեկավար Լաշա Թորդիայի և նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի միջև մայիսի 12-ին միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում ծառայության ղեկավարը տարբեր վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում:
Նշվում է, որ միջադեպը կապված է ծառայության կողմից ուսումնասիրվող գործի հետ, որում ներքաշված է նախկին գլխավոր դատախազը: