
«Օտարերկրյա փորձագետները չեն հասկանում, թե ինչու է քաղաքացիության հետ կապված բոլոր հարցերը որոշում նախագահը»,- իրավաբանական հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Նա նշել է, որ օտարերկրյա մասնագետները ասել են․«Հասկանում ենք, որ քաղաքացիությունը խորհրդանշորեն կարող է տալ նախագահը, սակայն քաղաքացիությունից զրկելը գործադիրի գործառույթն է»:
Հիշեցնենք՝ քաղաքական ապաստան տալը սահմանադրության նոր նախագծում նախագահի իրավասությունների մեջ չէ, սակայն, երկրի ղեկավարը կպահպանի քաղաքացիություն շնորհելու ու դրանից զրկելու իրավունքը: