Լոս-Անջելեսում անցկացվեց 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆիլմ ճանաչվեց Բարրի Ջենկինսի «Լուսնի լույս»-ը: Ֆիլմը պատմում է Մայամիի աղքատ շրջաններում ապրող դեռահասների մասին: Հաղթողին հայտարարելու ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինչի պատճառով որպես հաթող հայտարարվել է «Լա-Լա-Լենդ» մյուզիքլի անունը: Սխալը թույլ է տվել դերասան Ուորեն Բիթթին՝ պատճառաբաելով, թե իրեն ոչ ճիշտ ծրար են տվել:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները ներողություն են խնդրել կատարվածի համար: «Լա-Լա-Լենդ»-ի ստեղծագործական խումբը հասցրել է բեմից շնորհակալական խոսք ասել, միջամտել է պրոդյուսերներից մեկը՝ ասելով, որ իրական հաղթողը «Լուսնի լույս»-ն է:
Տարվա լավագույն դերասանուհի է համարվել Էմմա Սթոունը՝ նույն մյուզիքլի գլխավոր դերակատարը:Լավագույն դերասանը Քեյսի Աֆֆլեքն է՝ «Մանչեսթրը ծովի մոտ» ֆիլմից: Օսկարի ֆավորիտներց համարվող «Լա-Լա-Լենդ»-ը, որ 14 անվանակարգերում էր ներկայացված, ստացել է ընդամենը վեց արձանիկ: Օտար լեզվով լավագույն ֆիլմ է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասհարա Ֆարհադիի «վաճառողը»: