
Վրաստանի մարդու իրավունքների գրասենյակը կոչ է անում հետաքննել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողների վրա երեկ տեղի ունեցած հարձակումը:
Օմբուդսմենը նաև սպասում է լրագրողների նկատմամբ բռնության դեպքով իշխանությունների համապատասխան արձագանքին:
«Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է, որ ժամանակին հետաքննվի գործը, որակավորումը ճիշտ լինի և բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան: