
Գլխին պոլիէթիլենային փաթեթ, խեղդելու փորձ և բռնաբարության սպառնալիք՝ խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով. Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին ոստիկանության աշխատակիցների կողմից մեղադրյալի հանդեպ անպատշաճ վերաբերմունքի հնարավոր դեպք է հրապարակել և արձագանքելու կոչ արել դատախազությանը:
Ըստ օմբուդսմենի՝ մեղադրյալին նախ հարվածել են գլխի հատվածում, այնուհետև պոլիէթիլենային փաթեթ հագցրել գլխին և այնպես սեղմել, որ մեղադրյալը չի կարողացել շնչել: Ոստիկանները պարկը մեղադրյալի գլխից հանել են միայն այն ժամանակ, երբ նա համաձայնել է խոստովանական ցուցմունք տալ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ: Իրավապահները նաև սպառնացել են մեղադրյալի ընտանիքի անդամների բռնաբարությամբ:
Օմբուդսմենի տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության կողմից ծեծի հետևանքով մեղադրյալն ուշագնաց է եղել: Նշված անձը ձերբակալվել է 5 օր առաջ:
Այժմ նա գտնվում է 8-րդ քրեակատարողական հիմնարկում: