
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ոչա Նանուաշվիլին հանդիպել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից վրաստանցի զինծառայողներին:
Նա զինծառայողներին հանդիպել է Քաբուլում առաքելության շտաբում, Քամիդ Կարզայի միջազգային օդանավակայանի և Բագրամ բազայում: Օմբուդսմենը ծանոթացել է նրանց կեցության և աշխատանքային պայմաններին:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ մի շարք հարցեր են առանձնացվել, որոնք օմբուդսմենը կփոխանցի համապատասխան գերատեսչություններին:
Հանդիպմանը քննարկվել է նաև Աֆղանստանում գտնվող վրաստանցի զինծառայողների իրավունքներին ու նրանց բողոքների քննարկման առկա մեխանիզմներին վերաբերող հարցեր: