Ռիո Դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում վրաստանցի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն 105 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ: Հաջողությամբ պսակվեցին ծանրամարտիկի բոլոր 6 մոտեցումները. արդյունքում նա բարձրացրեց 473 կգ: Հատկանշական է, որ վրաց մարզիկի արձանագրած ցուցանիշը աշխարհի և օլիմպիական խաղերի ռեկորդ է համարվել:
Ի դեպ, նույն քաշային կարգում մեկ այլ վրացի մարզիկ Իրակլի Թուրմանիձեն բարձրացրել է 448 կգ, զբաղեցրել երրորդ հորիզոնականը` արժանանալով բրոնզե մեդալի:
«Կրկնակի ուրախություն է, երբ երկու վրացի է կանգնում օլիմպիական պատվանդանին»,- Տալախաձեի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն:
Սակայն պատկերն ամբողջացնելու համար պետք է նշել, որ ծանրամարտի նույն քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Հայաստանին բերելով թվով երրորդ արծաթե մեդալը: Գերծանր քաշային կարգում մեկ այլ հայ ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Այսպիսով 20 տարի անց Հայաստանը նույնպես ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի (նա հունահռոմական ոճի ըմբշամարտի 52 կգ քաշային կարգում հաղթող էր դարձե1996 թ. Ատլանտայում) հաջողությունը: Տեղեկացնում է «news.am»-ը:
Ինչ վերաբերվում է Վրաստանին, այս պահի դրությամ Վրաստանի մարզիկները օլիմպիական խաղերի ընթացքում վաստակել է 5 մեդալ` մեկական ոսկի և արծաթ և երեք բրոնզ: