Օլիմպիական խաղերում Վրաստանի չեմպիոնները կստանան 170 հազար լարի (շուրջ 72 հազար դոլար): Այս մասին հայտարարել է Վրաստանի սպորտի նախարար Տարիել Խեչիկաշվիլին` հրավիրած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ բացի այդ, խաղերի բոլոր մասնակիցները անկախ մրցույթում գրանցած արդյունքներից, կպարգևատրվեն:
Վրաստանից 39 մարզիկ 12 սպորտաձևերում կմասնակցի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին, որորնք կանցկացվեն օգոստոսի 5-21-ը` Ռիո դե Ժանեյրոյում:
Բրազիլիայի իշխանությունները խաղերին ընդառաջ ուղերձ են հղել` հավաստիացնելով, որ խաղերի ժամանակ Զիկա (Zika) վարակի ռիսկ գործնականում չկա:
Հիշեցնենք, որ հիշյալ վիրուսը տարածված է հատկապես Բրազիլիայում: