Օգոստոսի 22-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլում ամենաքննարկվող թեման Վրաստանում կանխված ահաբեկչությունն էր: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի 5 քաղաքացու է ձերբակալել, ովքեր, տարածված տեղեկատվության համաձայն, մտադիր են եղել ահաբեկչական գործողություն իրականացնել երկրի տարածքում: Պետաանվտանգության ծառայության ներկայացուցիչը հրավիրված ասուլիսում հայտնել է, որ ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք փորձել են պայթեցնել Սագուրամո գյուղի հարակից տարածքում՝ Արագվի գետով անցնող Ռուսաստանն ու Հայաստանը միացնող գազատարը: Հետաքննությունն իրականանցնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակահետախուզական վարչությունը:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հակահետախուզության քննիչը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է ընդամենը մեկ հարցի, այն է. «նրանք (ձերբակալվածները) կապ ունեցե՞լ են Ուկրաինայում կռվող վրացական զինվորականների հետ»: Պետական անվտանգության ծառայության հատուկ կարևոր գործերի  քննիչ Սավլե Մոթիաշվիլին պատասխանել է, որ ձերբակալվածներից մեկը հաճախ է Ուկրաինա մեկնել, սակայն առայժմ պարզ չէ` ղեկարարվու՞մ էր այս խումբը Ուկրաինայից, թե ոչ:

Թեմային անդրադարձել է Վրասստանի Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողվի  ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին: Նա հայտարարել է, որ անվտանգության ծառայությունը շատ վտանգավոր ահաբեկչություն է կանխել:
«Մեր ընդդիմախոսները հաճախ  քննադատության են ենթարկում այս գերատեսչությանը: Մենք ևս  մեկ անգամ համոզվեցինք, որ այս գերատեսչության լավ աշխատանքն է կանխել.  նման շատ վտանգավոր ահաբեկչություն: Խոսք էր գնում, որ նրանցին մեկը կապված է Ուկրաինայի հետ, սա շատ կարևոր տեղեկատվություն է, և հույս ունեմ, որ բոլոր այս հարցերին պատասխան կգտնվի,- հայտարարել է Սեսիաշվիլին: Տեղեկացնում է «news.ge»՝ին:

«Netgazeti.ge» պարբերականը տեղեկացնում է,  որ այսօր ավարտվել են  31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բրազիլիայի մայրաքաղաքի Մարականայի մարզադաշտում տեղի է ունեցել փակման արարողությունը: Այս անգամ օլիմպիադային մասնակցեց 206 երկիր, 11.303 մարզիկ: 2020 թվականի օլիմպիադան տեղի կունենա  Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Օլիմպիական մեդալների հաշվարկով առաջին տեղում է ԱՄՆ-ի հավաքականը՝ 121 մեդալ, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան՝ 67 մեդալ, երրորդ տեղում է Չինաստանը` 70 մեդալ: Վրաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը՝ 2 ոսկի, 1 արծաթ և 4 բրոզ: Օլիմպիական առաջին բրոնզե մեդալը նվաճել է վրաստանցի ըմբիշ Լաշա Շավդաթուաշվիլին, արծաթը ևս մեկ ըմբիշ Վառլամ Լիպարտլիանին: Հունահռոմեկական ըմբշամարտի բրոնզե մեդալակիր է դարձել Շմագի Բոլքվաձեն:
Առաջին ոսկին նվաճել է ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն, ևս մեկ ծանրամարտիկ Իրակլի Թուրմանիձեն բրոնզե մեդալակիր է դարձել: Վլադիմիր Խինչեգաշվիլին Վրաստանի օլիմպիական թիմին ևս մեկ ոսկի է բերել, իսկ Գենո Պետրիաշվիլին` 4-րդ բրոնզը:

«Frontnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ասպինձայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ «մենք չենք կառուցում շենքեր, սակայն կենսական նշանակություն ունեցող  հիմնական ենթակառուցվածքներին վերաբերող գործ ենք անում»:
Կվիրիկաշվիլին Ասպինձայի բնակիչներին է ներկայացրել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության մեծամասնական թեկնածու Գեդևան Փոփխվաձեին: Վրաստանի վարչապետը նաև խոսել է անցյալ 4 տարիներին իրականացրած բարեփոխումների մասին:

 

Թողնել պատասխան