Օդերևութաբանների կանխատեսմամբ, օգոստոսի 14-15-ին Սև ծովի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության հիդրոմետ ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեի հայտարարությամբ, ծովափնյա շրջանում՝ առաջիկա երեք օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում:
«Օգոստոսի 13-ին, Վրաստանում պարբերաբար կարճատև անձրև է սպասվում: Օդի ջերմաստիճանն արևելյան և արևմտյան Վրաստանում կլինի +24-29 աստիճան, Թբիլիսիում` 28 աստիճան: Օգոստոսի 14-15-ը արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, իսկ հարավում և Սև ծովի ափին՝ հիմնականում առանց տեղումների եղանակ: Առաջիկայում չեն կանխատեսվում եղանակային բացասական երևույթներ: Երեկ նորմայից ցածր ջերմաստիճան է գրանցվել, Թբիլիսիում կազմել է 21 աստիճան, իսկ Կախեթիում՝ 16-19 աստիճան», — ասել է Նիորաձեն: