
Վրաստանի կառավարության որոշմամբ փետրվարի 3-ին Շիդա Քարթլիի կառավարիչ է նշանակվել Կախա Սամխարաձեն: Սամխարաձեն 2014-2015 թթ․ եղել է Թեթրիծղարոյի շրջանային կառավարչի օգնական: «Frontnews.ge»-ի փոխանցմամբ, տարբեր կարևոր պաշտոններ է զբաղեցրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության նախագծերում: Կախա Սամխարաձեն ղեկավարել է նաև USAID-ի կողմից ֆինանսավորվող որոշ հումանիտար ծրագրեր: Շրջանի նոր կառավարիչը բարձրագույն կրթություն է ստացել Վրաստանի Գյուղատնտեսական համալսարանում:
Շրջանային կառավարչի պաշտոնում Սամխարաձեն փոխարինել է Իոսեբ Օքրոմելիձեին։