«Քո գաղափարը Թբիլիսիի քաղաքապետին» նոր նախագծի շրջանակներում ստեղծված կայքն այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ներկայացրել է հանրությանը: Նախագծի հիմնական նպատակն է որքան հնարավոր է մեծ թվով քաղաքացիներ ներգրավել քաղաքի զարգացման գործում:
Քաղաքապետի խոսքով, այս հարթակի միջոցով Թբիլիսիի բնակչությունը կկարողանա ներկայացնել գաղափարներ, ինչպես նաեւ մասնակցել մյուս համաքաղաքացիների մտահղացումների քննարկումներին: Քաղաքապետարանն առաջարկում է ֆինանսավորել հետաքրքիր գաղափարները:
«Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ մայրաքաղաքի բնակչությունը կկարողանա ներկայացնել նոր գաղափարներ տարբեր նախագծերի վերաբերյալ: Բացի այդ, նրանք հնարավորություն կստանան իրենց կարծիքն արտահայտել ներկայացված մյուս մտքերի հետ կապված: Հավատում եմ, որ միասին կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք արդիական են բնակչության համար»,-ասել է Կալաձեն:
Էլեկտրոնային կայքի էլ հասցեն է՝ idea.tbilisi.gov.ge